Jump to content

Ֆրանցիսկո Լաչովսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ֆրանցիսկո Լաչովսկի
Ծնվել էմայիսի 13, 1991(1991-05-13) (33 տարեկան)
ԾննդավայրԿուրիտիբա, Բրազիլիա
Քաղաքացիություն Բրազիլիա
Մասնագիտությունմոդել
 Francisco Lachowski Վիքիպահեստում

Ֆրանցիսկո Լաչովսկի (մայիսի 13, 1991(1991-05-13), Կուրիտիբա, Բրազիլիա), բրազիլացի մոդել[1]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաչովսկին ծնվել է Կուրիտիբայում և ապրել է Ֆոզ դո Իգուազայում (Բրազիլիա) մինչև 8 տարեկանը[2]։ Նրա հայրը լեհ է, իսկ մայրը պորտուգալացի, բայց ծագումով գերմանացի։ Լաչովսկին ամուսնացած է ֆրանս-կանադացի մոդել Ջեսիան Գրեյվել Բելանդի հետ։ Նրանք ունեն մեկ տղա՝ Միլո Լաչովսկին։

Մոդելային գործունեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաչովսկին սկսել է իր մոդելային գործունեությունը 17 տարեկան հասակից, երբ նա հաղթեց Ford Models-ի «Տարվա սուպերմոդելը» մրցույթում՝ 2008 թվականին[1]։ 2009 թվականին Միլանում և Փարիզում նա քայլեց իր առաջին ցուցահանդեսի ժամանակ՝ Gucci, Dior Homme և այլ մոդելային ընկերությունների համար[3]։ Նա մասնակցել է այնպիսի նորաձևության շոուներին, ինչպիսիք են՝ Վերսաչե, Dolce & Gabbana, Gucci, Armani, L'Oreal և այլն։

Աշխատել է բազում բրենդների համար, որոնցից են՝ DKNY, Lacoste, Armani Exchange, Etro, Dior, DSquared² և Mavi Jeans.

Հայտնվել է որոշ ամսագրերի շապիկներին, օրինակ՝ Vanity Teen[4], Homme Essential, Carbon Copy[5], Made in Brazil և Chaos, ինչպես նաև հայտնի ամսագրերի շապիկներին, որոնցից են՝ GQ, V, Vogue և FHM։

Նա հայտնվել է Models.com-ի «Ամենասեքսուալ տղամարդկանց» ցանկում[6]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 «Model Profile - Francisco Lachowskia». NYMag.com. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2015 թ․ հունիսի 6-ին.
  2. «Model Profile - Francisco Lachowski». Models.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
  3. Francisco Lachowski – Interview
  4. "Francisco Lachowski by Marley Kate Արխիվացված 2014-02-28 Wayback Machine", Vanity Teen (9). Retrieved February 16, 2014.
  5. «Francisco Lachowski for Carbon Copy #7». CCMag.eu. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 4-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 16-ին.
  6. «Models.com Sexiest Men». Models.com. Վերցված է 2015 թ․ հունիսի 5-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրանցիսկո Լաչովսկի» հոդվածին։